Artsakhpress

Հասարակական

Շուշիում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը

«Ապագան սկսվում է այսօր» խորագրով Շուշիում այսօր մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը, որը կազմակերպվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ:

Շուշիում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը

Շուշիում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ ֆորումի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ միմյանց հետ, փոխանակվել սեփական փորձով և հանդես գալ նոր նախաձեռնություններով:
«Փորձում ենք հայաստանյան բուհերի հետ համագործակցել, և կարծում եմ՝ այս ֆորումը առավել կամրապնդի այդ համագործակցությունը ու համատեղ իրականացվող ծրագրերի հիմք կհանդիսանա: Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ: Ֆորումի շրջանակներում նախատեսվում են թրեյնինգներ, որոնք վերաբերելու են Արցախի տնտեսական զարգացմանը, Հայաստանի քաղաքական դաշտի կայացմանը հետպատերազմյան շրջանում, արդիական բիզնես-պրոյեկտների և իննովացիոն տեխնոլոգիաները բիզնեսում թեմային: Նախատեսված է նաև ինտելեկտուալ խաղ, որի հաղթող թիմերը կստանան անակնկալ պարգևներ»,- նշել է Ա. Հարությունյանը:
Իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն ասել է, որ ֆորումից մեծ ակնկալիքներ կան՝ հետագայում ուսանողության հետ կապը պահելու և ավելի լայն շրջանակներում համագործակցություն ծավալելու առումով:
«Կարևորում եմ այս ֆորումի անցկացումը Արցախում և կարծում եմ, որ շփումը Հայաստանի և Արցախի ուսանողների միջև հնարավորություն կտա ավելի բարեկեցիկ ու անվտանգ ապագա կերտելու տեսլականը ներկայացնել: Ֆորումի շրջանակներում մեր բուհական փորձով կփորձենք կիսվել Արցախի ուսանողների հետ և համատեղ քննարկել կրթական այն բարեփոխումները, որոնք կյանքի են կոչվում արդի ժամանակներում»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search