Artsakhpress

Միջազգային

Վրաստանի վարչապետն օրինական Է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան օրինական Է համարել հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնք նոյեմբերի 18-ին ցրել են խորհրդարանը պիկետող ընդդիմադիրներին:

Վրաստանի վարչապետն օրինական Է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ

Վրաստանի վարչապետն օրինական Է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մեր երկրում խոսքի ազատությունը լիովին ապահովված Է: Մի քանի օր կարծիքների արտահայտման ազատությունն ընթանում Էր առանց խնդիրների, բայց այնուհետեւ մի քանի անպատասխանատու քաղաքական գործիչներ կոչ արեցին քաղաքացիներին՝ նախ՝ արգելափակել ճանապարհները եւ բարիկադներ կանգնեցնել, այնուհետեւ՝ շրջափակել խորհրդարանի շենքը: Գիշերվա ընթացքում խորհրդարանի աշխատանքը հարցականի տակ դրվեց, գլխավոր պետական հաստատությունը չԷր գործում կես օր: Փաստորեն հանրահավաքի մասնակիցները հարձակվել են ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների վրա: Նման դեպքում ոստիկանությունն ու կառավարությունն ընդունեցին որոշում, որի իրավունքն ունեին»,-հայտարարել Է Գախարիան լրագրողներին:
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կիրակի օրը տեղի Է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը: Ինչպես հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել 37 մարդ:
Տուժել Է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել: Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը գործել Է օրենքի շրջանակում՝ նպատակ ունենալով դադարեցնել հանրահավաքի մասնակիցների անօրինական գործողությունները: Գախարիան հավելել Է, որ ապակառուցողական գործողությունների կրկնվելու դեպքում իրավապահները կգործեն նույն կերպ: Մինչդեռ վրացական ընդդիմությունը մտադիր Է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում:
Բողոքի շարժման ղեկավարները ծրագրում են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու Է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ: Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված Է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ:
Ընդ որում քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլեւ պետական այլ հաստատությունների պիկետումը: Ընդդիմությունը խորհրդարանի պատգամավորներից պահանջում Է քննարկել համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...

«Սադրիչ հայտարարությունները և հրահրող հռետորաբանությունը կարող են խափանել կարգավորման գործընթացը». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան),...

Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 113 քաղաքացի, մեկուսացման մեջ է գտնվում 65 քաղաքացի

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Էրիկ Վերդիյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Լևոն Ղուլյանը նշանակվել է Արցախի ՏՏ կենտրոնի տնօրեն

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Search