Artsakhpress

Միջազգային

Թուրքական Atak Faz-2 ուղղաթիռն 1-ին թռիչքն է իրականացրել

Նոյեմբերի 13-ին «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրած T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների մոդերնիզացված Atak Faz-2 ուղղաթիռն առաջին թռիչքն է իրականացրել։

Թուրքական Atak Faz-2 ուղղաթիռն 1-ին թռիչքն է իրականացրել

Թուրքական Atak Faz-2 ուղղաթիռն 1-ին թռիչքն է իրականացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի Պաշտպանական անվտանգության գլխավոր վարչության (SSB) պետ Իսմայիլ Դեմիրը։

Նշվում է, որ մոդերնիզացված տարբերակի վրա տեղադրվել է վտանգի նախազգուշացնող լազերային համակարգ և այլ ռադիոէլեկտրոնային համակարգեր։

Դեմիրը նշել է, որ ուղղաթիռը գրեթե ամբողջությամբ տեղական արտադրանք է։ Հավանական է, որ դրա վրա տեղատրվել է թուրքական Aselsan ընկերության լազերային համակարգը։

Նշվում է նաև, որ փորձարկումներից հետո՝2020թ․ կեսերին, կսկսի ուղղաթիռների մատակարարումը զինված ուժերին։

Հիշեցնենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով, իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։

Մինչ այսօր TAI ընկերությունը 53 ուղղաթիռ մատակարարել է Թուրքիայի ցամաքային ուժերին, իսկ 6-ը՝ Ժանդարմերիային։

Atak ուղղաթիռներն ունեին երկու օտարերկրյա գնորդ՝ Ֆիլիպիններն ու Պակիստանը։ Վերջինիս հետո 2018թ․ հուլիսին կնքվել էր 1,5 մլրդ դոլարի պայմանագիր՝ 30 միավոր ուղղաթռի վաճառքի համար, սակայն թուրքական ընդդիմադիր Sol թերթի 2019թ․ հունիսի 16-ի տվյալներով, Պակիստանին վաճառվելիք ուղղաթիռների համար շարժիչ չի հաջողվել գնել։ Քանի որ ուղաղթռի վրա պետք է տեղադրվեն ամերիկյան LHTEC CTS800-4N շարժիչները, Թուրքիան ԱՄՆ-ից պետք է թույլտվություն ստանա այդ շարժիչով ուղղաթիռների արտահանման համար։

Ինչպես նշում է աղբյուրը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թույլտվություն չի տվել։

T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 9-ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին...

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության...

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով...

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Նիժնի Նովգորոդի՝ օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Նիժնի Նովգորոդի՝ օտարերկրացիների...

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Search