Artsakhpress

Միջազգային

Նաթանյահուն եւ Գանցը չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ

Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Բենի Գանցը չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման պայմանների շուրջ:

Նաթանյահուն եւ Գանցը չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ

Նաթանյահուն եւ Գանցը չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին նոյեմբերի 20-ին Նաթանյահուն հայտնել Է Twitter-ի իր Էջում:

«Ցավոք, եկեկ (նոյեմբերի 19-ին) կայացած մեր խոսակցության ժամանակ Բենի Գանցը հրաժարվեց ընդունել Ավիգդոր Լիբերմանի («Մեր տունն Իսրայելն Է» կուսակցության ղեկավարի) դրած պայմանը՝ ընդունել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նախագիծը, որի համաձայն՝ ես՝ որպես գործող վարչապետ, առաջինը ստանձնեի նոր կառավարության ղեկավարի պաշտոնը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նաթանյահուն ընդգծել Է, որ այդ պայմանն սկզբունքային Էր Լիբերմանի համար:

Նա նաեւ քննադատել Է «Կահոլ-Լավան» կուսակցությունների դաշինքի ղեկավարներին կառավարության ձեւավորման շուրջ Իսրայելի արաբական կուսակցությունների հետ բանակցություններ վարելու համար: Վարչապետի կարծիքով՝ քաղաքական գործիչներն այդպիսով խախտել են ավելի վաղ ընտրողներին տված խոստումները:

Նոյեմբերի 21-ի կեսգիշերին լրանում Է օրենքով Գանցին հատկացված 28-օրյա ժամկետը կառավարական կոալիցիա կազմելու համար: Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը փորձել Է կաբինետ կազմել Նաթանյահուն, բայց դա նրան չհաջողվեց, ինչից հետո նա մանդատը վերադարձրեց երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Եթե «Կահոլ-Լավանի» առաջնորդին չհաջողվի կառավարություն ստեղծել, կսկսվի օրենքով նախատեսված 21-օրյա ժամանակաշրջանը, որի ընթացքում Կնեսետի (խորհրդարանի) 120 պատգամավորներից յուրաքանչյուրը կկարողանա փորձել հավաքելու 61 խորհրդարանականի ստորագրություն, որպեսզի նախագահը հենց նրան հանձնարարի կոալիցիայի կազմումը: Եթե դա նրան չհաջողվի անել, ապա երկրորդ անընդմեջ կրկնական ընտրություններն Իսրայելում կնշանակվեն երեքշաբաթյա ժամկետի լրանալուց 90 օր անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:


     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Search