Artsakhpress

Տնտեսական

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ուզբեկստանի իր գործընկերոջ հետ

2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վիկտոր Մահմուդովի հետ։

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ուզբեկստանի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ուզբեկստանի իր գործընկերոջ հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սա Հայաստանի և Ուզբեկստանի ԱԽ քարտուղարների միջև երբևէ տեղի ունեցած առաջին հանդիպումն էր։ Այս փաստն արձանագրեց նաև քարտուղար Գրիգորյանը, որը հանդիպման մեկնարկին արձանագրեց հայ-ուզբեկական հարաբերությունների դրական դինամիկան՝ մասնավորապես կարևորելով Հայաստանի առաջին դեսպանի նշանակումը և երկրների ղեկավարների հանդիպումը։
Քարտուղար Գրիգորյանը կարևորեց նաև Ուզբեկստանում գործող հայ համայնքի դերը երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։
Քարտուղար Մահմուդովը ընդգծեց երկու երկրների հարաբերությունների իրավական բազան ու տնտեսական բաղադրիչը զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա նաև հայտնեց, որ Ուզբեկական կողմը հետաքրքրված է կիբեր անվտանգության, ռազմական կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության հաստատութենականացման և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները:
Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղարները փոխադարձ կերպով միմյանց հրավիրեցին կատարելու պաշտոնական այցեր։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search