Artsakhpress

Միջազգային

Սիրիա Թուրքիայի ներխուժումը ԻՊ-ին թույլ տվեց վերակազմավորվել եւ ուժեղացնել իր հնարավորությունները․ Պենտագոն

Սիրիայի հյուսիսային մասում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի որոշումը եւ Թրամփի վարչակազմի նահանջը «Իսլամական պետությանը» թույլ տվեցին վերակազմավորվել եւ ուժեղացնել արտասահմանում հարձակումներ գործելու իր հնարավորությունները, ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի նոր զեկույցի մեջ:

Սիրիա Թուրքիայի ներխուժումը ԻՊ-ին թույլ տվեց վերակազմավորվել եւ ուժեղացնել իր հնարավորությունները․ Պենտագոն

Սիրիա Թուրքիայի ներխուժումը ԻՊ-ին թույլ տվեց վերակազմավորվել եւ ուժեղացնել իր հնարավորությունները․ Պենտագոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ` հայտնում է CNN-ը։
Պենտագոնի հետախուզության ռազմական գործակալության զեկույցում ասվում է, որ «ԻՊ-ն օգտագործեց Թուրքիայի ներխուժումը եւ ԱՄՆ-ի զորքերի հետագա դուրսբերումը Սիրիայի հյուսիսարեւելյան հատվածից, որպեսզի վերականգնի իր հնարավորություններն ու ռեսուրսները ինչպես Սիրիայում կարճաժամկետ հեռանկարում, այնպես էլ գլոբալ մասշտաբով երկարաժամկետ հեռանկարում»։
«Ամերիկյան զորքերի դուրսբերումն ու վերատեղակայումը նույնպես ազդեցին ԻՊ-ի դեմ պայքարի վրա, որը սպառնալիք է մնում տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»,- զեկույցի նախաբանում գրում է գլխավոր տեսուչի տեղակալ Գլեն Ֆայնը։
Խոսելով քրդական ուժերի մասին՝ Ֆայնը նշել է, որ «Սիրիայում քրդական ուժերի եւ ԱՄՆ-ի համատեղ գործողությունների նվազման հետ մեկտեղ, գրոհայինները, հավանաբար, կօգտվեն հակաահաբեկչական ճնշման կրճատումից, որպեսզի վերականգնեն իրենց գործողությունները Սիրիայում եւ ընդլայնեն իրենց հնարավորությունները տրանսազգային գրոհներ իրականացնելու համար»։
Զեկույցը, որն ընդգրկում է հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 25 շրջանը, ներկայացնում է Թրամփի վարչակազմի՝ հյուսիսարեւելյան Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման եւ Թուրքիայի կողմից Ամերիկայի քուրդ դաշնակիցների վրա հարձակման հետեւանքների կործանարար պատկերը։
Հաշվետվությունում ասվում է, որ քրդերի վարժեցումը ժամանակավորապես դադարեցված է՝ չնայած ԻՊ շարունակվող սպառնալիքին։ Նշվում է, որ Թուրքիան ու նրա պրոքսի-ուժերը հազիվ թե պայքարեն ահաբեկչական խմբի հետ՝ չնայած Անկարայի դա անելու հրապարակային խոստումներին։  Ցնցումները Սիրիայի հյուսիս-արեւելքում դժվարացնում են ծանր հումանիտար պահանջների բավարարումը, որոնք առաջ են եկել թուրքական ներխուժման հետեւանքով:
Պենտագոնը չի վիճարկում զեկույցի եզրահանգումները՝ հայտարարելով, որ նրանք ընդունել են, որ ԻՊ-ը սպառնալիք կմնա, գնահատական, որը կիսում է ԻՊ-ի դեմ պայքարի Գլոբալ կոալիցիան։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search