Artsakhpress

Տնտեսական

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցած Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Հովնանյանը և Ավագ Ավանեսյանը։

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զեկույցը կազմվել է ՀՀ գործող օրենսդրության և Հայաստանի մասնավոր կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ կայացած մի շարք քննարկումների հիման վրա: Զեկույցի  մշակման աշխատանքներին ՄԱԿԱԶՀ փորձագետները ներգրավվել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում նախանշված են առաջիկայում Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով նաև արդեն իսկ սկսված և նախատեսվող բարեփոխումները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի  Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ նշելով որ Հայաստանը գնում է դեպի տնտեսական հեղափոխություն՝ հիմնվելով բարձր տեխնոլոգիաների և նորարարական գործունեության զարգացման վրա, և այժմ էլ իրականացվում են բիզնես միջավայրի արդիականացմանն ուղղված քայլերը։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ավելացրել է, որ այժմ Հայաստանում ներդրումների իրականացման համար ճիշտ ժամանակն է։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես, որի ընթացքում անդրադարձ է կատարվել զեկույցում տեղ գտած մի շարք առաջարկություններին և ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների՝ նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին, մասնավորապես՝ կայուն զարգացում, ներդրումների խթանում, հարկային քաղաքականություն և արդարադատության բնագավառում փոփոխություններ: 
Զեկույցի քննարկումներին մասնակցել են ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Միջոցառումն ամփոփել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը` նշելով, որ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» նախատեսում է մի նախագիծ այն մասին, թե ինչպես կարելի է առաջ շարժվել կայուն ճանապարհով։
Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկման ընթացքում ընդգծվել են երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը: Ուսումնասիրվել է նաև հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը:
Միջոցառման ընթացքում մասնագիտական քննարկումների և զեկույցում տեղ գտած առաջարկությունների հիման վրա նախատեսվում է մշակել ներդրումային քաղաքականության բարելավման ճանապարհային քարտեզ, որում տեղ գտած գործողությունների կատարումը կնպաստի ՀՀ ներդրումային միջավայրի կատարելագործմանը և ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search