Մադրիդի «Ռեալ»-ը կերկարաձգի պայմանագիրը Կարիմ Բենզեմայի հետ:
«Ռեալ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Բենզեմային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին գրում է իսպանական Marca հանդեսը: Պարբերականի տեղեկություններով` նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Բենզեման կդառնա նաև «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Ֆրանսիացին երազում է կարիերան «Ռեալ»-ում ավարտելու մասին, և ակումբի ղեկավարությանը դուր է գալիս այդ գաղափարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-: