Artsakhpress

Տնտեսական

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևին և բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանին։

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ավետիս Հովհաննիսյանը և Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։
Դմիտրի Լադիկով-Ռոևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հակիրճ ներկայացնելով բանկի գործունեությունը, տեղեկացրել է, որ տարեցտարի ավելանում է բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակը և ակտիվանում բանկի ներդրումային գործունեությունը։ Նա նշել է, որ բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի հետ, առավել սերտ համագործակցել և բարձրացնել իր դերակատարումը ֆինանսական գործընթացներում։ 
Դմիտրի Լադիկով-Ռոևը Վարոս Սիմոնյանին է ներկայացրել բանկի առաջարկությունները, որոնցից մեկը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը։ 
Վարոս Սիմոնյանը ողջունել է բանկի նախաձեռնությունը և նշել, որ  նախարարության կողմից նույնպես կա ցանկություն ԵԱԶԲ-ի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության, հատկապես ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Փոխնախարարը վստահեցրել է, որ ԵԱԶԲ-ի առաջարկությունները կքննարկվեն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունները կստանան նախարարության աջակցությունը։  
Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ 2020 թվականի գարնանը նախապատրաստվում է խոշոր ներդրումային համաժողովի անցկացում, որին կմասնակցեն հեղինակավոր ներդրողներ, բանկեր, և առաջարկել է Եվրասիական զարգացման բանկին նույնպես մասնակցել միջոցառմանը։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-: 

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search