Artsakhpress

Տնտեսական

Տնտեսական զարգացման ծրագրերի համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 652 մլն դրամ

Տնտեսական զարգացման ծրագրերի համար 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ծախսել 652 մլն դրամ:

Տնտեսական զարգացման ծրագրերի համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 652 մլն դրամ

Տնտեսական զարգացման ծրագրերի համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 652 մլն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած պետական բյուջեի ներկայացման ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ մանրամասնելով, որ հատկացված միջոցներն ուղղվելու են Արցախի Հանրապետության տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի արտահանման կարողությունների զարգացմանն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը: Բնակչության սպառած էլեկտրաէներգիայի ծախսերի մասնակի սուբսիդավորման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել  2 մլրդ 800 մլն դրամ:
Նախարարի խոսքով՝ Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի 4 մլրդ դրամ՝ պահպանելով 2019 թ.-ի մակարդակը: «Նախատեսվող գումարները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների պետական աջակցության ապահովմանը, բնակարանաշինության ծրագրերի և բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարանների ու բնակելի տների ձեռք բերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմանը, գյուղաբնակ քաղաքացիներին բնակելի տների ձեռքբերման և վերանորոգման համար փոխառությունների տրամադրմանը ինչպես նաև շրջկենտրոններում և այլ բնակավայրերում բնակելի տարածքների կառուցման, վերանորոգման և ձեռքբերման համար փոխառությունների հատկացմանն ու ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված այլ նպատակային ծրագրերի իրականացմանը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Ֆինանսների նախարարը նշել է, որ տնտեսական ոլորտում «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է հատկացնել 2.8 մլրդ դրամ, որը 2019 թ.-ի համեմատ կնվազի 200 մլն. դրամով, ինչը հիմնականում պայմանավարված է շրջաններում սանմաքրման գծով աշխատանքներին հատկացվելիք գումարների համայնքային բյուջեներ տեղափոխմամբ, որը համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի պետք է ֆինանսավորվի համայնքային բյուջեներից:
2019 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է կատարել 19 մլրդ 740 մլն դրամի կապիտալ ներդրումներ (2019 թ.-ի 22,086.8 մլն դրամի դիմաց): Հատկացված միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու բնակարանաշինության ծրագրերի ինչպես նաև տնտեսության ճյուղերի և ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search