Artsakhpress

Միջազգային

Թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում ձերբակալել են բազմաթիվ ահաբեկչությունների կազմակերպիչ ԻՊ-ի անդամի

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայում կարողացել են ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին:

Թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում ձերբակալել են բազմաթիվ ահաբեկչությունների կազմակերպիչ ԻՊ-ի անդամի

Թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում ձերբակալել են բազմաթիվ ահաբեկչությունների կազմակերպիչ ԻՊ-ի անդամի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մենք սիրիական Աազազ քաղաքում բռնել ենք «Իսլամական պետության» գլխավոր ահաբեկիչներից մեկին՝ Ջիհադ ադ-Դին ալ-Նասիր Ուբեյդեին, որը խմբավորման բարձրագույն ղեկավար կազմից է և հայտնի է Յուսուֆ Խուդա մականունով»,- Tert.am-ի փոխանցմամբ գրում է Hurriyet լրատվականը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳ նախարարին:
Ձերբակալված ահաբեկիչն ավելի քան 20 ահաբեկչության կազմակերպիչ է, այդ թվում նաև 2018 թվականին ահաբեկչություններ է կազմակերպել Ռուսաստանում և Համբուրգում:
Սոյլուի խոսքով՝ ահաբեկիչը ռումբեր էր ստեղծում, սովորեցնում էր դա անել նաև համացանցի միջոցով, զբաղվում էր մահապարտների հավաքագրմամբ և նրանցից բաղկացած ցանցի ստեղծմամբ, ինչպես նաև կազմակերպում էր հարձակումներ և սպանություններ թույնի միջոցով:
Սիրիական Աազազ քաղաքը թուրքական վերահսկողության տակ է անցել 2016 թվականին՝ «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-: 

     

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...

«Սադրիչ հայտարարությունները և հրահրող հռետորաբանությունը կարող են խափանել կարգավորման գործընթացը». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան),...

Հադրութում նոր ծրագրեր են նախատեսվում. Հանրապետության նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի...

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 113 քաղաքացի, մեկուսացման մեջ է գտնվում 65 քաղաքացի

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Էրիկ Վերդիյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Լևոն Ղուլյանը նշանակվել է Արցախի ՏՏ կենտրոնի տնօրեն

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի ևս մեկ բնակչի մոտ

Հակառակորդի  ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարան

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Search