Artsakhpress

Սփյուռք

Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Ալյոնա Կոստորնայանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ

16–ամյա Ալյոնա Կոստորնայան ճապոնական Սապորո քաղաքում Գրան պրիի փուլի կարճ ծրագրից հետո ասել է, որ իրեն օգնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի ներկայությունը։

Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Ալյոնա Կոստորնայանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռուս գեղասահորդուհի Ալյոնա Կոստորնայան հաղթել է Ճապոնիայում կայացած Գրան պրիի փուլի կարճ ծրագրում` անթերի կատարելով եռակի ակսելն ու արժանանալով պատմության մեջ ռեկորդային 85,04 միավորի, փոխանցում է Armeniasputnik.am-ը:
 
Մարզիկը գերազանցել է ճապոնացի Ռիկա Կախիրայի (83,97 միավոր) ռեկորդը։
Մրցումներին մասնակցել է նաև օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան, սակայն այս անգամ գեղասահորդուհին 66,84 միավոր է ստացել ու հայտնվել չորրորդ տեղում։
Կոստորնայան ասել է լրագրողներին, որ իր համար ավելի հեշտ էր ելույթ ունենալ, քանի որ մարզիչ Էթերի Տուտբերիձեն իր կողքին էր։
«Զգում ես, որ կողքիդ գլխավոր մարզիչն է ու ուզում ես ավելի լավ անել ամեն ինչ, ավելի շատ բան ցույց տալ։ Էթերի Գրիգորևնան իր մեթոդներով կարողանում է տրամադրել ելույթի», – ասել է գեղասահորդուհին։
Նա նշել է նաև, որ վաղուց է ուզում գերազանցել Տուտբերիձեի խմբի գեղասահորդ Դանյա Սամսոնովի ռեկորդը։ Ալյոնային դրա համար 2 միավոր է պակասում։
Ավելի վաղ Կոստորնայան հաղթել էր Ֆրանսիայում աանցկացված Գրան պրիում։ Սակայն գեղասահորդուհու խոսքով` դա նրան ոչինչ չի տվել։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search