Artsakhpress

Մշակույթ

Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

Նոյեմբերի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը:

Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ողջունելով հյուրերին, խորհրդարանի ղեկավարը գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Արցախի հետ կապը մշտապես պահելու, տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու և տեղի պատանիներին կրթամշակութային նախագծերում ներգրավելու կապակցությամբ:
Նունե Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է վերջերս տեղի ունեցած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները և անդրադարձել փառատոնին Արցախի մասնակցությանը՝ ի դեմս մանկապատանեկան ժյուրիի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային կապերի զարգացմանը, կինոարվեստի ոլորտում վարպետաց դասերի կազմակերպմանը և տարբեր բնագավառներում շարունակական ծրագրերի շուրջ համագործակցությանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքը

Մեկնարկել է Արցախի Հանրապետության  հիշարժան օրերի առթիվ սահմանված պարգևավճարների տրամադրման գործընթացը

Շարունակվում է չորս ամիս ժամկետով՝ 68,000 դրամ աջակցության տրամադրումը

Ազգային ժողովի նախագահն ու պատգամավորները ցավակցական են հղել Էլեոնորա Ավանեսյանի եղբոր ողբերգական մահվան կապակցությամբ

Նախարար Խանումյանը պարզաբանել է պետաջակցության համայնքային ցուցակների անճշտության պատճառները

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել․ Արցախի ԱԺ նախագահ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. կա զոհ

Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Search