Artsakhpress

Քաղաքական

Շարունակվում են Բյուջե-2020-ի հանձնաժողովային քննարկումները

Խորհրդարանում այսօր շարունակվել են 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները:

Շարունակվում են Բյուջե-2020-ի հանձնաժողովային քննարկումները

Շարունակվում են Բյուջե-2020-ի հանձնաժողովային քննարկումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստին ներկայացվել է մի շարք գերատեսչությունների ֆինասավորումը:
 
ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի խոսքով՝ Նախագահի աշխատակազմի բյուջեի կառուցվածքը ձևավորված է համաձայն բյուջետային կազմակերպությունների ֆինանսավորման սահմանված կարգի և քիչ է տարբերվում նմանատիպ այլ կառուցվածքի բյուջեների կառուցվածքներից:
 
«Դրա հիմնական մասն է հանդիսանում աշխատավարձի ֆոնդը, որը կազմում է 513 միլիոն 763 հազար դրամ կամ հատկացված միջոցների 83%-ը: Մյուս մասը կազմում են այլ հոդվածները, որոնք որակվում են որպես պահպանման ծախսեր, մասնավորապես՝ էներգետիկ, կոմունալ, կապի ծառայություններ, գույք և սարքավորումներ, մեքենաների ու սարքավորումների ընթացիկ նորորգում և պահպանում, ներկայացուցչական ու գրասենյակային ծախսեր և այլն, որոնք կազմում են 105 միլիոն 465 հազար դրամ կամ ընդհանուր բյուջեի 17 %-ը: Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի բյուջեով նախատեսված ծախսերը կազմում են 619 միլիոն 225 հազար դրամ»,- նշել է    Մ. Մուսայելյանը:
 
2020 թ.-ի պետական բյուջեով Ազգային ժողովին նախատեսված հատկացումները կկազմեն 656 միլիոն 132 հազար դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի խոսքով՝ բյուջեի հիմնական մաս կազմող աշխատանքի վարձատրության հոդվածով նախատեսվում է հատկացնել 536 միլիոն դրամ: Ազգային ժողովի պահպանման ծախսերը, ըստ մյուս հոդվածների, գրեթե մնացել են անփոփոխ:  Գ. Ժամհարյանը նշել է, որ 2020 թ.-ի բյուջեում նախատեսված հատկացումները հնարավորություն կտան ապահովելու ինչպես ներկա, այնպես էլ հաջորդ տարի ընտրություններից հետո նոր ձևավորվող խորհրդարանի բնականոն գործունեությունը:
 
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված են 380 միլիոն 664 հազար դրամի չափով: ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը նշել է, որ ընթացիկ տարում կառավարության գործերի կառավարչությանն ամրացված մեկ ավտոմեքենայի հաշվարկով ավելացել են ավտոմեքենայի պահպանմանն առնչվող ծախսային հոդվածները: Մնացած ծախսային հոդվածներում էական փոփոխություն չի կատարվել:
 
Դատական համակարգի ծախսերը 2020 թ.-ին կկազմեն 648 միլիոն 446 հազար դրամ, իսկ դատախազությանը կհատկացվի 562 միլիոն 888 հազար 900 դրամ: 2020 թ.-ի պետական բյուջեից արդարադատության նախարարությանը կհատկացվի 372 միլիոն 799 հազար դրամ:
 
Նիստին պատգամավորների կողմից առաջադրվել են մի շարք հարցեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search