Artsakhpress

Հասարակական

Մարտունիում տեղի է ունեցել բնակարանների հանձնման պաշտոնական արարողություն (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱՀ Մարտունի քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան երկու նորակառույց շենքերի 23 բնակարանների հանձնման արարողություն:

Մարտունիում տեղի է ունեցել բնակարանների հանձնման պաշտոնական արարողություն (լուսանկարներ)

Մարտունիում   տեղի  է  ունեցել  բնակարանների   հանձնման    պաշտոնական  արարողություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ,  ԱՀ  կառավարության  որոշմամբ, բնակարանները  տրամադրվել  են  արցախյան  պատերազմում  զոհված  ազատամարտիկների,   առաջին  խմբի   հաշմանդամների  և   Մարտունի  քաղաքի   բազմազավակ ընտանիքներին:
Հանդիսավոր   միջոցառմանը  Հայ  առաքելական  եկեղեցու  Արցախի  թեմի   Մարտունի  քաղաքի   հոգևոր  հովիվ   Տեր  Արամ   քահանա  Թելիքյանը       կատարել  է  տնօրհնեքի   կարգ:
Նա  շնորհավորել  է   բոլոր  այն  ընտանիքներին, ովքեր   այսօր  բնակարանամուտ  են   տոնում՝  մաղթելով    Արցախ  աշխարհին   հարատև   խաղաղություն    և    բոլորի  ընտանիքներում     ուրախություններ: 
Նորակառույց  շենքի   բացման    պատվավոր  առաքելությունը   տրվել  է   զոհված    ազատամարտիկի  դուստր    Ռուզաննա  Հովսեփյանին  և     արցախյան  պատերազմի   առաջին  կարգի     հաշմանդամ    Կամո  Հովհաննիսյանին: 
Բնակարանների   բանալինները   տանտերերին    են  հանձնել  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պետական  նախարար   Գրիգորի   Մարտիրոսյանը,  ԱՀ  քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման   նախարար  Սամվել  Ավանեսյանը  և    Մարտունու  շրջվարչակազմի  ղեկավար Արարատ  Մելքումյանը, ովքեր    շրջայց  են  կատարել  նորակառույց  շենքում:
Նոր  բնակարան   ստացած   առաջին  խմբի   հաշմանդամ   Գենրի  Արզումանյանն    իր   երախտագիտություն  է  հայտնել    ԱՀ  կառավարությանը՝  իր  ընտանիքին    բնակարանով  ապահովելու  համար: Նա   նաև  իր  շնորհակալությունն  է  հայտնել      շինարարներին՝  բարեխիղճ  աշխատանքի  համար: 
«Կցանկանայի, որ   այս   ծրագիրը    լինի   շարունակական,  և   բոլոր    կրիքավոր  ընտանիքներն  ունենան  իրենց   սեփական    տանիքը:    Շնորհավորում  եմ  բոլոր  այն  անձանց,   որոնց  երազանքն  այսօր  իրականություն   դարձավ»,-նշել  է  Գ. Արզումանյանը:
Վիգեն և Մանուշ Բալայանների երիտասարդ բազմազավակ ընտանիքը  ևս    նոր  բնակարան  է ստացել: 
Նրանց  որդին՝   11-ամյա  Արթուր  Բալայանն  իր     ելույթում  ողջունելով  ներկաներին՝   ասել է. «Այս  տոնական   օրը  բացառիկ  է: Մենք  ուրախ  և   հպարտ  ենք, որ  բազմազավակ  ընտանիքներին  տրամադրում եք  այսպիսի  հարմարավետ    բնակարաններ, որպեսզի    իմ  հասակակիցները  մեծանան  լավ  պայմաններում:  Ես  սրտանց  շնորհավորում եմ   բոլոր  այն    անձանց, ովքեր    նոր  բնակարաններ  են  ստացել. ցանկանում  եմ  ուրախություն, առողջություն  և    հաջողություն: Մենք  պարտավորված  ենք  զգում, գնահատում ենք  մեր  երկրի  ղեկավարության  ուշադրությունը  քաղաքացիներիս  նկատմամբ: Մենք   էլ  կկատարենք   մեր   պարտականությունները՝   լավ  կսովորենք, կդառնանք    Արցախ  աշխարհի   պաշտպանները»: 
Հինգ  երեխաների     մայր  Դիանա  Միրզոյանի  խոսքով՝   իր  ընտանքն  անասելի  ուրախություն  և   հպարտություն  է   ապրում, քանի  որ  այսուհետ   ապրելու  են  նորակառույց,  հարմարավետ   բնակարաններում:
«Հերթական  բնակարանամուտն   անկասկած   վկայում  է   պետության   ղեկավարության  կողմից    արցախյան     պատերազմում  զոհված   զինծառայողների,   հաշմանդամների  և  բազմազավակ  ընտանիքների   նկատմամբ   մշտական  ուշադրության, մեր  բնակկենցաղային  պայմանների   բարելավման  ուղղությամբ  ծավալված  ակտիվ  գործունեության  մասին: Բոլորի  անունից   շնորհակալություն  եմ  հայտնում այն  մարդկանց, ովքեր     ներդրում  են  ունեցել    այս  շենքերի  կառուցման  գործում:  Տա Աստված, որ    բոլորն  ունեն    իրենց  սեփական բնակարանները»,-մասնավորապես ասել  է   Դ. Արզումանյանը:
Նշենք, որ  շինարարությունն  իրականացվել  է   «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.  շինաշխատանքները  տևել  է երկուսուկես  տարի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search