Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն ապրանքների միլիարդավոր մաքսերով Է սպառնացել Ֆրանսիային

Ֆրանսիան խտրական քաղաքականություն Է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, դրան ի պատասխան ԱՄՆ-ը կարող Է մինչեւ 100 տոկոս հարկադրույքով մինչեւ 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա:

ԱՄՆ-ն ապրանքների միլիարդավոր մաքսերով Է սպառնացել Ֆրանսիային

ԱՄՆ-ն ապրանքների միլիարդավոր մաքսերով Է սպառնացել Ֆրանսիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի զեկույցում:
Հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել Է օրենք խոշորագույն թվային ընկերությունների ծառայությունների հարկի մասին, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը եւ Google-ը: Այդ օրենքը խիստ քննադատություն Է առաջացրել ԱՄՆ-ի կողմից: Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ որպես պատասխան միջոց կարող Է հարկ սահմանել ֆրանսիական գինու վրա:
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչը հայտարարել Է, որ «ավարտել Է հետաքննության առաջին մասը» ֆրանսիական թվային հարկի վերաբերյալ, եւ հանգել եզրակացության, որ այն «խտրական Է ԱՄՆ-ի ընկերությունների նկատմամբ»:
Մասնավորապես, խոսքը վերաբերում Է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Google-ը, Apple-ը, Facebook-ը եւ Amazon-ը: Որպես պատասխան միջոց ԱՄՆ-ը դիտարկում Է ապրանքների՝ մինչեւ 2,4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ մաքսերի սահմանման հնարավորությունը: «Առեւտրական ներկայացուցչի որոշումն ուղարկում Է հստակ նախազգուշացում, որ ԱՄՆ-ը գործողություններ կձեռնարկի թվային հարկային ռեժիմների դեմ, որոնք խտրականության են ենթարկում ԱՄՆ-ի ընկերություններին»,- ասված Է հայտարարության մեջ: Համանման հետաքննություններ են սկսված Ավստրիայի, Իտալիայի եւ Թուրքիայի նկատմամբ, ճշտել են գերատեսչությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search