Artsakhpress

Միջազգային

Մոսկվան եւ Բաքուն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Լավրով

Մոսկվան եւ Բաքուն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնում են միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան եւ այն բալանսի հաշվառմամբ, որն անհրաժեշտ Է տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար:

Մոսկվան եւ Բաքուն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Լավրով

Մոսկվան եւ Բաքուն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Լավրով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում ելույթ ունենալով Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարկովի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:


Նրա խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության կարեւոր ոլորտներից մեկն Է: «Մենք այդ համագործակցությունը զարգացնում ենք բացարձակապես թափանցիկ, միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան եւ այն բալանսի լիակատար հաշվառմամբ, որը հաստատվել Է այդ տարածաշրջանում, եւ որը կարեւոր Է այն բանի համար, որ այստեղ պահպանվի կայունությունը»,-ընդգծել Է ռուսաստանցի նախարարը:


Լավրովը նաեւ հայտնել Է, որ ինովացիաների ու բարձր տեխնոլոգիաների գծով նոր աշխատանքային խումբ Է հայտնվելու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը նիստ Է գումարելու առաջիկա օրերին:


«Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ավարտվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի այցը ՌԴ,-նշել Է նա:-Այդ այցի արդյունքներով՝ ձեռք բերվեցին շատ կարեւոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո մեր գործակցության նոր ոլորտի բացմանը: Միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո հինգ սեկտորալ աշխատանքային խմբերի կողքին կստեղծվի վեցերորդը՝ նվիրված ինովացիաներին ու բարձր տեխնոլոգիաներին»:


«Դա շատ կարեւոր եւ մեր ռազմավարական գործընկերությունն ավելորդ անգամ բնութագրող պահ Է»,-հավելել Է Լավրովը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search