Artsakhpress

Քաղաքական

Հայոց ցեղասպանության մասին հայտարարած Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները

Դիարբեքիր փաստաբանների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար պալատի նախկին ղեկավարության դեմ հետաքննություն սկսելու դատախազության նախաձեռնությունը:

Հայոց ցեղասպանության մասին հայտարարած Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները

Հայոց ցեղասպանության մասին հայտարարած Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պալատի ներկայիս ղեկավարության կողմից արված «Չենք վախենում, չենք լռելու» խորագրով հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պալատի նախկին ղեկավարության կողմից արված հայտարարությունները պետք է ընդունել նաև որպես ներկա ղեկավարության հայտարարություն: Եթե դա հանցանք է, ապա մենք էլ հանցակից ենք», գրում է ermenihaber.am լրատվական կայքը:

Հայտարարության մեջ հիշեցվել է, որ 2014-ի ապրիլից 24-ից սկսած նախագահ Էրդողանը «Ցավակցական ուղերձ» է հղում, ինչը իրավական առումով որևէ խնդիր չի հարուցում, սակայն իրենց դեպքում ճիշտ հակառակն է:
«Այդ ժամանակվա վարչապետի հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում, այնինչ Դիարբեքիրի փաստաբանների պալատի հայտարարությունը հանցանք է պարունակում: Այդպիսի դատական համակարգը չի կարող արդարադատություն իրականացնել: Դատական համակարգը պետք է հրաժարվի երկակի ստանդարտների կիրառումից»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ հետաքննություն սկսել:
2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարության համար:Կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:
Պալատի՝ 2018թ ապրիլի 24-ին արված «Կիսում ենք հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը» հայտարարության մեջ նշվում էր.
«Ժամանակին պատասխանատուները, նախ հայ մտավորականներին և առաջնորդներին ոչնչացնելով, իսկ հետո «Աքսորի մասին օրենքի» անվան տակ զինվորական ստորաբաժանումների և Հետախուզական կառույցի՝ Teşkilatı Mahsusa (Հատուկ կազմակերպություն) միջոցով մեկ միլիոնից ավել քաղաքացու դեպի Սիրիայի սահմաններ մահվան տանելով, դաժան քաղաքականություն են վարել:
Տառապանքն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքաներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը և խորը ցավը թարմ է մնում: Հարգանքով ոգեկոչում ենք ցեղասպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց և անմեղ բոլոր հայերին»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search