Artsakhpress

Քաղաքական

Մասիս Մայիլյանը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանին

Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Մասիս Մայիլյանը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանին

Մասիս Մայիլյանը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳ նախարարությունից:
Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև դեկտեմբերի 4-ին նախատեսվող հանդիպմանն ընդառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր։
 
Հանդիպման ընթացքում կողմերն  անդրադարձ են կատարել նաև նոյեմբերի 17-ից 21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի արդյունքներին՝ կարևորելով հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
 
ԱԳՆ ղեկավարները քննարկել են Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում առկա իրավիճակը՝ ընդգծելով հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը և շփման գծում լարվածության հրահրմանը միտված ադրբեջանական կողմի փորձերի անթույլատրելիությունը։
 
Երկուստեք ընդգծվել է Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ կարևորելով այն խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ 
 
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկու գերատեսչությունների միջև համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search