Artsakhpress

Հասարակական

Տարվելու են աշխատանքներ առողջապահության ոլորտում էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ ներդնելու համար. Արայիկ Բաղրյան

Առողջապահության ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդրումը համարում եմ հաջողված:

Տարվելու են աշխատանքներ առողջապահության ոլորտում էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ ներդնելու համար. Արայիկ Բաղրյան

Տարվելու են աշխատանքներ առողջապահության ոլորտում էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ ներդնելու համար. Արայիկ Բաղրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը և ավելացրել, որ չնայած մեկ տարում ամբողջովին էլեկտրոնային համակարգի անցում չի կատարվել, սակայն արդյունքները տեսանելի են:
«Տարվելու են աշխատանքներ էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ ներդնելու համար: Ավելի քան վստահ եմ, որ բնակչության վերաբերմունքը բավական դրական է էլեկտրոնային համակարգի հանդեպ, առավել ևս մեր բժիշկների: Շուտով կլրանա մեկ տարին, ինչ գործում է համակարգը: Ի դեպ, նոյեմբեր ամսից ամբողջ համակարգի ֆինանսավորումը ևս իրականացվում է էլեկտրոնային համակարգով: Բնական է, որ կան դժվարություններ, սակայն ծրագիրը կյանքի է կոչվում հայաստանյան մեր գործընկերների հետ, ովքեր բարձր են գնահատում կատարված աշխատանքը, քանի որ արդեն իսկ նկատելի առաջադիմություն կա: Հարկ է նշել, որ նախկինում ևս ծրագիրը ֆինանսավորվում էր էլեկտրոնային համակարգով, սակայն նախկինը ներդրվել էր 20 տարի առաջ: Բնական է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և ներկա ծրագիրը ստեղծում է ավելի շատ հնարավորություններ»,- նշել է Ա. Բաղրյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Search