Artsakhpress

Հասարակական

Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ձեռքբերման համար պետբյուջեից կհատկացվի ավելի քան 56 միլիոն դրամ

Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված «Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ապահովում և աչքի պրոթեզավորում ծրագրին» տրամադրել մոտ 56 միլիոն 100 հազար դրամ:

Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ձեռքբերման համար պետբյուջեից կհատկացվի ավելի քան 56 միլիոն դրամ

Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ձեռքբերման համար պետբյուջեից կհատկացվի ավելի քան 56 միլիոն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը և ավելացրել, որ, 2019 թվականի համեմատ, ծախսերը մնացել են անփոփոխ:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հաշմանդամներին տրամադրել 410 պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, որից 20 աչքի պրոթեզներ, 140 լսողական սարքեր, 50-ից ավելի տարբեր տեսակի թիկնասայլակներ, 200 ձեռնապայտի հենակներ, ինչպես նաև ձեռք բերել այլ պրոթեզաօրթեպեդիկ նյութեր»,- նշել է Ս. Ավանեսյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» էլ կտրամադրվի 27 միլիոն դրամի չափով աջակցություն: 2019 թվականի համեմատ՝ ծախսերը կավելանան ավելի քան 2 միլիոն դրամով՝ պայմանավորված նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search