Artsakhpress

Քաղաքական

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության բոլոր պատգամավորները որոշել են մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 10.000 ՀՀ դրամ սեփական աշխատավարձից տրամադրելու համահայկական ակցիային:

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է խմբակցության՝ այսօր տեղի ունեցած նիստում:
 
«Անուրանալի է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Արցախի կյանքում: Մենք ամեն տարի մեր համեստ մասնակցությունն ենք ունենում դրամահավաքին, բայց վերջին տարիներին տպավորություն կա, որ հետաքրքրությունը գնալով նվազում է: Սա անընդունելի է, քանի որ հայրենիքը մեր բոլորիս աջակցության կարիքը դեռևս զգում է ու միշտ զգալու է, կարևոր չէ՝ երբ, ինչպես: Այս առումով մեզ ևս ոգևորել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ յուրաքանչյուր հայ ամենամսյա սկզբունքով իր բաժին մասնակցությունը ունենա: Մեր խմբակցության բոլոր 16 պատգամավորները ևս որոշել են միանալ այդ համազգային ակցիային: Ի դեպ, քանի որ ամսի հետո կավարտվեն Խորհրդարանի լիազորությունները, ավագ գործընկերոջ իրավունքով խնդրել եմ բոլորին չսահմանափակվել նշված ժամկետով»,- նշել է Ա. Ավանեսյանը:
 
Պատգամավորն ընդգծեց, որ որ եթե ակցիայի սկզբունքը մասնակցության հրավեր ուղարկելն է ևս երեք հոգու, ապա «Հայրենիք» խմբակցության կողմից ինքն այդպիսի հրավեր է ուղարկում բոլորին` այն յուրահատուկ կոչ համարելով:
 
«Որպեսզի հետո ոչ մի հայ իր չմասնակցելու հանգամանքը չպայմանավորի, որ իրեն մարտահրավեր ուղարկող չի եղել,- ժպտալով ասում է պատգամավորը և շարունակում,- այն նաև լավ հնարավորություն է, որպեսզի ազգային տուրքը, որպես գաղափար, կյանքի կոչվի: Մենք այդ մասին երկար տարիներ խոսում ենք, բայց այդպես էլ չենք անում»,- նշել է Ավանեսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search