Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ի թիմը մասնակցել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին. թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Արցախի պետական համալսարանի թիմը:

ԱրՊՀ-ի թիմը մասնակցել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին. թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել

ԱրՊՀ-ի  թիմը մասնակցել  է  ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին.   թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է   ԱրՊՀ  կիրառական մաթեմատիկայի ամբիոնի դասախոս, թիմի  մարզիչ   Արթուր Մնացականյանը:
 
Նրա  խոսքով՝   թիմի կազմում ընդգրկված էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ սովորող ԱրՊՀ ուսանողներ Հրաչ Գևորգյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Արարատ Բաբայանը  և  ինքը:
 
Ա. Մնացականյանը   նշել է, որ  ԱրՊՀ  թիմը, ցուցաբերելով գոհացուցիչ արդյունքներ, անցել է քառորդ եզրափակիչ փուլը, սակայն օլիմպիադայի կազմակերպիչները թույլ չեն տվել մասնակցել անգամ կիսաեզրափակիչ փուլին:
«Միջազգային  օլիմպիադային   թիմը պաշտոնապես գրանցված  էր, ԱրՊՀ-ն Վրաստանում կիսաեզրափակչին մասնակցելու պաշտոնական հրավեր էր ստացել, սակայն ինչ-ինչ պատճառներով կիսաեզրափակիչ փուլին թիմի մասնակցությանը դեմ է եղել Վրաստանի ներկայացուցիչը: Արցախի թիմը պաշտոնական հրավերը ստացել է հենց Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) պրոֆեսոր, ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուայի կողմից».-ասել  է  Արթուր Մնացականյանը։
Մեր  զրուցակիցը   տեղեկացրել է, որ  դեկտեմբերի 1-ին՝ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ, Թեմուր Զարքուան Արցախի թիմի անդամներին դահլիճից դուրս է հրավիրել՝ խոչընդոտելով նրանց մասնակցությանը;
 
Ա. Մնացականյանը  հավելել է, որ   ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան և օլիմպիադայի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանի հավաստմամբ, ճնշումները միանշանակ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից են եղել:
Նա   մեջբերել  է  Վ. Դումանյանի  խոսքը. «Ես այդ ժամանակ կապ հաստատեցի Սանկտ Պետերբուրգի գլխավոր ղեկավարի հետ, որը ներողություն խնդրեց և նշեց, որ դա անօրինականություն է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու թիմի մասնակցությանը: Սակայն նրանք այդ պահին ոչինչ չէին կարող անել, քանի որ լծակներ չունեն ազդելու: Սանկտ Պետերբուրգի ղեկավարը խոստացել է, որ հաջորդ տարի Արցախի պետական համալսարանի թիմն իրենց կողմից մրցույթին մասնակցելու  հրավեր է ստանալու»:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

2020 թ.-ին Ստեփանակերտի համայնքային բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 1 միլիարդ դրամ. Դավիթ Սարգսյան

Search