«Իսլամական պետության» սպանված ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը, որը նաև նրա զարմիկն էր, ձերբակալվել է Իրաքի Քիրկուկ քաղաքում:
Իրաքում ձերբակալվել է «Իսլամական պետության» նախկին առաջնորդ Ալ-Բաղդադիի տեղակալը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Gazeta-ն, վկայակոչելով Իրաքի ուժային կառույցներին:
Նշվում է, որ նրա ամբողջական անունը Համեդ Շաքեր Սաբաա ալ-Բադրի է, սակայն նա հայտնի է նաև որպես Իբն Խալդուն:
Ըստ հաղորդումների, տղամարդը թաքնվում էր վարձով բնակարանում: Ձերբակալման ընթացքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր, որոնք նշում էին Շալալյան Օբեյդ անունը:
Նշվում է, որ Ալ-Բաղդադիի սպանությունից հետո Խալդունը «Իսլամական պետության» հետախուզման մեջ եղած երկրորդ հետախուզվող անդամն էր:
Հիշեցնենք, որ ալ-Բաղդատին սպանվեց հոկտեմբերին՝ ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-: