Artsakhpress

Տնտեսական

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանն եկող տարի առաջ կանցնի Ադրբեջանից

Հայաստանի Հանրապետությունը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալներով 2020թ. առաջ կանցնի Ադրբեջանից:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանն եկող տարի առաջ կանցնի Ադրբեջանից

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանն եկող տարի առաջ կանցնի Ադրբեջանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019թ. ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ անցնել Վրաստանից: Բայց առավել կարևոր է, որ 2020թ. արդյունքներով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից, այս սանդղակում ՀՀ-ն առնվազն վերջին տասնամյակներում եղել է վերջինը, այս սանդղակում 2020թ. ՀՀ-ն լինելու է առաջինը, և սա է տնտեսական հեղափոխության դրոշը: Եվ այս դրոշը տանում է ՀՀ ազատ, արժանապատիվ, հպարտ, աշխատասեր քաղաքացին»,- ասաց վարչապետը:
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search