Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ ՌԾՈւ Ֆլորիդայի ավիաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Առնվազն եկու մարդ զոհվել է հրաձգության հետեւանքով, որը ուրբաթ բացել է անհայտ անձը ԱՄՆ ՌԾՈւ Փենսակոլի ավիաբազայում (Ֆլորիդայի նահանգ)։

ԱՄՆ ՌԾՈւ Ֆլորիդայի ավիաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

ԱՄՆ ՌԾՈւ Ֆլորիդայի ավիաբազայում հրաձգություն է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացվում է ԱՄՆ ՌԾՈւ Թվիթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ հրաձիգը մեռած է։ Associated Press գործակալությունը ավելի վաղ տեղեկացրել էր այն մասին, որ հրաձգության հետեւանքով կարող էր տուժած լինել մոտ 10 մարդ։
Ավելի վաղ  ավիաբազայի ֆեյսբուքյան էջում տեղեկացվել էր, որ «ավիաբազայի երկու մուտքն էլ այս պահին փակ է հրաձգության տեղեկության պատճառով»։ NBC հեռուստաընկերության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 06.30-ին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Ռիդը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետեւում է իրավիճակի զարգացմանը ավիաբազայում։ Համաձայն տեղեկատվության, որը տեղադրված է ավիաբազայի պաշտոնական կայքում, այնտեղ ծառայում է մոտ 16 հազար զինվորական, 7,4 հազար քաղաքացիական անձինք աշխատում են նրա տարածքում։
Չորեքշաբթի հրաձգության հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել ԱՄՆ ՌԾՈւ Փերլ Հարբորի բազայի տարածքում, Հոնոլուլու քաղաքից ոչ հեռու (Հավայներ)։ Այն ժամանակ տուժել էր երեք մարդ, որոնցից երկուսը մահացել է։ Կրակ բացած զինծառայողը ինքնասպան է եղել։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search