Artsakhpress

Քաղաքական

Սպիտակ տունը հանրապետական սենատոր Քևին Կրամերին խնդրել է արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը․ Axios

Սպիտակ տունը հանրապետական սենատոր Քևին Կրամերին խնդրել է արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը:

Սպիտակ տունը հանրապետական սենատոր Քևին Կրամերին խնդրել է արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը․ Axios

Սպիտակ տունը հանրապետական սենատոր Քևին Կրամերին խնդրել է արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը․ Axios
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Axios-ը։
Կրեմերը նշել է, որ չի կարծում, թե բանաձևի ընդունման համար «ճիշտ ժամանակն է»։
Սենատորն, ըստ հաղորդման, հիշեցրել է այս շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին՝ հայտարարելով, որ բանաձևը կարող է վնաս հասցնել Թրամփի վարչակազմի դիվանագիտական ջանքերին:
Աղբյուրը գրում է, որ սա արդեն երրորդ անգամն է, երբ Սպիտակ տունը դիմում է օրենսդիրներին՝ խնդրելով արգելափակել Թուրքիայի դեմ քվեարկությունը։
Անցյալ ամիս հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը դեմ էր արտահայտվել բանաձևի ընդունմանը: Հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուին նույնպես խնդրել էին արգելափակել բանաձևը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կրամերի առարկությունը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ նա համանման բանաձևի համահեղինակ է եղել։
2017-ի սեպտեմբերին Կրամերը Twitter-ում լուսանկար էր հրապարակել ՝ շնորհակալություն հայտնելով դերասան Դին Քեյնին՝ «Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search