Artsakhpress

Հասարակական

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում բազմաթիվ քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի  քաղաքապետ Դավիթ  Սարգսյանը, պետական այլ այրեր, հյուրեր, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կատարել է հոգեհանգստյան կարգ:

Նա իր խոսքում ասել է. «Աղետալի երկրաշարժի ժամանակ մենք ունեցել ենք ավելի քան 25 հազար զոհ, ավերվել են շենքեր ու շինություններ, փլատակների տակ են մնացել հարյուրավոր քաղաքացիներ: Մենք կարողացել ենք 1988 թվականի դժվարին օրերին կանգնել մեր հայրենակիցների մոտ և աջակցել նրանց՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես»:

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո 1988 թվականին Ստեփանակերտում գործող զբոսաշրջային ակումբի և Արցախում կազմավորված փրկարարական ջոկատի ղեկավար Ասլան Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմել է, թե այդ օրերին արցախցիներն ինչպիսի աջակցություն են ցուցաբերել աղետի գոտում հայտնվածներին ու նրանց հարազատներին:
«Երբ մենք լսեցինք Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին լուրը՝ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, մեր ակումբի կամավորներից կազմված հսկիչ-փրկարարական ջոկատով օգնության հասանք աղետից տուժածներին: Դժվարությամբ ենք հատել Ադրբեջանի սահմանը, որովհետև այդ ժամանակ արդեն սկսվել էր Արցախյան շարժումը: Երբ հասանք Սպիտակ՝ քաղաքն ամբողջովին ավերված էր: Այնուհետև մեկնել ենք Գյումրի, որտեղ վրանների տակ մնացել ենք մի քանի օր և իրականացրել փրկարարական աշխատանքներ: Անհնար է բառերով ներկայացնել իրողությունը, որին ականատես ենք եղել մենք: Աշխատում էինք առանց հանգստանալու, որովհետև գիտակցում էինք պահի լրջությունը և ամեն կերպ ձգտում էինք օգնել անպաշտպան մարդկանց: Մեր ջոկատի կատարած աշխատանքի շնորհիվ են նաև մարդիկ ողջ մնացել: Արցախից այլ խմբեր էլ են մասնակցել փրկարարական աշխատանքներին՝ օգնելով թե՛ տեխնիկայով, թե՛ սննդով, թե՛ անհրաժեշտ այլ միջոցներով: Չնայած արդեն անցել է 31 տարի, բայց այսօր էլ մեր վերքերը չեն սպիացել, ու այդ օրերի կրած դառնությունները երբեք չի մոռացվի մեր ժողովրդի կողմից»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը:

Նշենք, որ հիշատակի արարողություններ են կատարվել նաև Արցախի մյուս շրջաններում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Search