Artsakhpress

Հասարակական

Հայաստանը մարդկային զարգացման համաթվում գրանցել է առաջխաղացում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը

Հայաստանը 2018-ի տվյալներով դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը 189 երկրների և ՄԱԿ-ի կողից ճանաչված տարածքների շարքում:

Հայաստանը մարդկային զարգացման համաթվում գրանցել է առաջխաղացում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը

Հայաստանը մարդկային զարգացման համաթվում գրանցել է առաջխաղացում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2019 թվականի Մարդկային զարգացման զեկույցի արդյունքները Երևանում ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
«Հայաստանը գրանցել է խիստ զգալի փոփոխություններ, մեծ առաջխաղացում է գրանցվել մարդկային զարգացման համաթվում (ՄԶՀ): 2018-ին Հայաստանը հասել է 81-րդ տեղը: Սա զգալի ձեռքբերում է, և սա միանշանակ պետք է գնահատել»,-ասաց Շարփը:
1990-ից մինչև 2018թթ Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը աճել է 0.633-ից մինչև 0.760, որը կազմում է 20 տոկոս աճ: Կյանքի տևողությունն աճել է 7.1 տոկոսով: Ակնկալվող դպրոցական տարիները աճել են 2.3 տարով: Երկրի համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 1990-2018թթ ընթացքում աճել է մոտ 157.7 տոկոսով:
Շարփը նշեց՝ ՄԱԿ-ի թիմը ձեռք ձեռքի հետ համագործակցում է կառավարության, քաղհասարակության ներկայացուցիչների, մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ կայուն արժեհամակարգի, սննդի անվտանգության, ներառական շուկաների, մարդու իրավունքների և այլ ուղղություններով:
2018թ ՄԶՀ համաշխարհային վարկանիշում առաջատար հնգյակը կազմում են Նորվեգիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Գերմանիան և Հոնկոնգը: Նվազագույն ՄԶՀ վարկանիշ ունեն Բուրունդին, Հարավային Սուդանը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի  Հանրապետությունը և Նիգերը:
2019թ ՄԶԶ-ն ներկայացնում է 2018թ Մարդկային զարգացման համաթիվը 189 երկրների և ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search