Artsakhpress

Հասարակական

Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հայտարարել է, որ տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան: 

«Երբ անցյալ տարի առաջին անգամ հանդիպեցի տիկին Սարգսյանին, նա անմիջապես մանկական հիմնադրամին իր աջակցությունը և օգնությունն առաջարկեց: Այնուհետև ես ծանոթացա նրա գործունեությանը, ավելի լավ ճանաչեցի նրան, տեղեկացա, որ մանկագիր է, որի գրքերը շատ հայտնի են, և որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով՝ հնարավորություն ընձեռելով այլ մշակույթ կրող երեխաներին կարդալ դրանք: Տիկին Սարգսյանն այն անձանցից է, ովքեր հոգ են տանում երեխաների մասին, փորձում է անել հնարավորը՝ երեխաների կյանքն ավելի լավը դարձնելու համար: Մեզ համար մեծ պատիվ է առաջարկել տիկին Սարգսյանին՝ ստանձնել երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի առաքելությունը՝ այս կերպ միավորելով մեր ջանքերը և կարևորելով այս աշխատանքը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»:

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման պատվի արժանանալու համար: Շնորհավորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին Հայաստանում գործունեության 25-ամյակի առթիվ՝ նա ընդգծել է, որ 25 տարի շարունակ մարդիկ նվիրվածությամբ իրենց աշխատանքը, ջանքերն ու եռանդն են ներդրել՝ երեխաների համար ավելի լավ կյանք ապահովելու համար: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը համամարդկային կառույց է, որը պետք է շարունակի գոյությունը, և դա է պատճառը, որ մենք նրան չպետք է միայնակ թողնենք թե՛ այստեղ՝ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Մենք պետք է համախմբվենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի շուրջը, որպեսզի մանուկներն ունենան երջանիկ մանկություն: Երեխաներն են մեր հարստությունը և ամենամեծ արժեքը»,- նշել է տիկին Սարգսյանը:

Նա կարևորել է երեխաների համար հավասար հնարավորությունների և պայմանների ապահովումը՝ ընդգծելով, որ նրանք բոլորը երջանիկ լինելու, ապահով, առողջ մանկություն ունենալու իրավունք ունեն: Տիկին Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է Հայաստանի հեռավոր գյուղերում երեխաների համար պատշաճ որակի կրթության ապահովման հարցը: 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի և իմ ծրագրերից մեկը նվիրված կլինի կրթությանը և հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասը լրացնելուն: Ես մեծ պատվով կկատարեմ այս՝ երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի պարտականությունները: Պաշտպան կլինեմ, իսկ արտակարգն ինձ համար երեխաներն են, որովհետև ամեն երեխա արտակարգ է, հրաշք է, տիեզերք է: Ամեն երեխա տաղանդ, ձիրք ունի, միայն խնդրում եմ բոլորին՝ գտեք այդ տաղանդը, փայփայեք այն և զարգացրեք, օգնեք, որ երեխան կատարելագործի այն և հետագայում օգտագործի մեր ազգի, ժողովրդի, հայրենիքի համար: Մեր երեխաները մեր կարիքն ունեն, մենք բոլորս պետք է փորձենք տալ նրանց մեր սերը, մեր գուրգուրանքը և ցույց տալ, որ նրանք միայնակ չեն և գտնվում են մի երկրում, որը կարող է նրանց համար հոգ տանել ու ապահովել նրանց ապագան»:

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հավաստիացրել է, որ իր ջանքերը կներդնի, որպեսզի երեխաներն ունենան առողջ, երջանիկ և ապահով մանկություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search