Artsakhpress

Միջազգային

Ալժիրում կանցկացվեն նախագահական ընտրություններ

Ալժիրում նախագահական ընտրությունները կանցկացվեն հինգշաբթի, որոնք կոչված են վերջ տալու ձգձգված եւ չափազանց սուր հասարակական-քաղաքական ճգնաժամին:

Ալժիրում կանցկացվեն նախագահական ընտրություններ

Ալժիրում կանցկացվեն նախագահական ընտրություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանց արդյունքներով հայտնի կդառնա երկիրը 20 տարի կառավարած եւ 2019 թվականի ապրիլին հրաժարական ներկայացրած նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հաջորդի անունը, փոխանցում է news.am-ը:
Հատուկ ստեղծված Անկախ ազգային ընտրական մարմնի տվյալներով, որն իրականացնում է անցկացվող ընտրությունների ընդհանուր ղեկավարումն ու վերահսկումը, ավելի քան 24,4 մլն ալժիրցիներ իրավունք ունեն իրենց ձայնը տալու թեկնածուներից մեկին: Երկրի ամբողջ տարածքում ընտրական գործընթացի ապահովման համար բացվել են 61 հազարից ավելի ընտրական տեղամասեր:
Դեկտեմբերի 7-ից արդեն տեղամասերն աշխատում են արտասահմանում Ալժիրի դիվանագիտական եւ հյուպատոսական հաստատություններում, որտեղ կարող են իրենց կամքն արտահայտել ավելի քան 914 հազար ալժիրցիներ: Ընտրական մարմնից հայտնել են, որ ցուցակների մեջ ընդգրկված ընտրողների մեծամասնությունը բնակվում է Ֆրանսիայի տարածքում: Դեկտեմբերի 9-ին քվեարկությունը մեկնարկել է Ալժիրի հարավային առանձին շրջաններում, որտեղ գործում են շարժական ընտրական տեղամասեր:
Ալժիրում նախագահական ընտրությունները նախապես նախատեսված էին հուլիսի 4-ին, սակայն Սահմանադրական խորհուրդը հայտարարել էր դրանց անցկացման անհնարինության մասին՝ թեկնածուներ չլինելու պատճառով: Պետության ղեկավարի գործառույթները շարունակում է կատարել ժամանակավոր նախագահ Աբդելքադեր Բենսալեհը:
Ալժիրում ճգնաժամը սկսվել է փետրվարի 22-ից, երբ ամբողջ երկրում մեկնարկեցին մինչեւ հիմա չդադարող բողոքի բազմահազարանոց ցույցեր եւ հանրահավաքներ: Դրանց մասնակիցները դեմ էին հանդես գալիս նոր ժամկետում առաջադրվելու Բուտեֆլիկայի մտադրությանը, դրանից բացի՝ պահանջում էին քաղաքական վերնախավի անհապաղ հեռացում, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովում, արմատական սոցիալ-տնտեսական փոփոխությունների անցկացում՝ ուղղված կյանքի որակի բարձրացմանը, տնտեսության աճի ապահովում եւ գործազրկության մակարդակի նվազեցում, առաջին հերթին երիտասարդների շրջանում:
Փողոցային զանգվածային ցույցերի, ինչպես նաեւ զինվորական վերնախավի ճնշմամբ Բուտեֆլիկան ապրիլի 2-ին ստիպված էր հրաժարական տալ՝ բարձրագույն պաշտոնին լինելով 1999 թվականից: Նրա հեռանալուց հետո իշխանական վերնախավում սկսվեց լուրջ միջկլանային պայքար, որի հետեւանքը դարձան հնչեղ հակակոռուպցիոն գործերը եւ դեռեւս մինչեւ վերջերս միանգամայն ազդեցիկ անձանց կալանավորումները, ներառյալ նախկին վարչապետների, կառավարության անդամների, օլիգարխների եւ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարների:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search