Artsakhpress

Միջազգային

Անկարան հակազդել Է ԱՄՆ-ի Սենատի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին հանդես Է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ:

Անկարան հակազդել Է ԱՄՆ-ի Սենատի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստմանը

Անկարան հակազդել Է ԱՄՆ-ի Սենատի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոնգրեսի երկու պալատների եւ հակաթուրքական շրջանակների կողմից պաշտպանություն գտած նախաձեռնությունները մեր ազգային անվտանգությանը վերաբերող ինքնիշխան որոշումները չհարգելու հերթական դրսեւորումն են,-ասված Է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:- Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ գործել ողջամտորեն եւ կառուցողական դիրք բռնել, որպեսզի վնաս չհասցվի մեր ընդհանուր նպատակներին, որոնք վերջին շաբաթներին վերահաստատվել են ամենաբարձր մակարդակով»: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեն դեկտեմբերի 11-ին հավանություն Է տվել Թուրքիայի եւ նրա ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների փաթեթին՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողության անցկացման եւ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: Այժմ փաստաթուղթը ներկայացվելու Է Սենատի ամբողջ կազմի քննարկմանը, որտեղ դրանում կարող են ուղղումներ մտցվել: Համանման փաստաթուղթը հոկտեմբերի վերջին հավանության Է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում Է սահմանափակումներ կիրառել այն անձանց դեմ, որոնք մեղսակից են ռազմական գործողությանը Սիրիայում, մասնավորապես, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նկատմամբ: Բացի այդ, նշվում Է փաստաթղթում, ամերիկյան վարչակազմը CAATSA օրենքի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին») շրջանակում պարտավոր Է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է քննարկել ամեարիկացի զինծառայողների համար Ինջիռլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: «Թուրքիան կարող Է ԱՄՆ-ին խնդրել՝ իր զինվորականներին դուրս բերել Ինջիռլիքի ավիաբազայից»,-նրա խոսքը մեջբերել Է Sabah թերթը: Ինչպես հայտարարել Է Չավուշօղլուն, Անկարան նաեւ կարող Է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search