Artsakhpress

Սփյուռք

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը միաձայն եւ առանց վերապահումների ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը:

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարզվում է, ամերիկյան իրապատում հեռուստաշոուների աստղ, հայկական արմատներով Քիմ Քարդաշյանը նախքան բանաձեւի ընդունումը ինստագրամի իր էջում խնդրել էր իր բոլոր 153 միլիոն հետեւորդներին զանգահարել իրենց նահանգի կամ իրենց ծանոթ սենատորներին, կոչ անել նրանց ընդունել Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւը, որը սենատ էր բերվել արդեն չորրորդ անգամ:
Քարդաշյանը նաեւ կոչ է արել հետեւորդներին կիսվել իր գրառմամբ՝ բանաձեւի ընդունումն անվանելով Ցեղասպանության ճանաչման վերջին փուլ, փոխանցում է armtimes-ը:
Հեռուստաաստղը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւն ընդունել էր 405 կողմ, 11 դեմ ձայներով: Քարդաշյանը գրառման հետ հրապարակել էր Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի լուսանկարը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search