Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն չի ճանաչել Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը ծովային գոտիների վերաբերյալ

Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը խախտում Է երրորդ պետությունների սուվերեն իրավուքները եւ չի կարող նրանց համար իրավական հետեւանքներ ունենալ:

ԵՄ-ն չի ճանաչել Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը ծովային գոտիների վերաբերյալ

ԵՄ-ն չի ճանաչել Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը ծովային գոտիների վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Եվրամիության գագաթնաժողովի՝ դեկտեմբերի 13-ին հավանության արժանացած հայտարարության մեջ:
«Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտում Է երրորդ պետությունների սուվերեն իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ չի կարող ոչ մի կարգի իրավական հետեւանքներ ունենալ երրորդ պետությունների համար»,- ասված Է հայտարարության մեջ: Դրանում նշվում Է, որ «Եվրախորհուրդը ոչ երկիմաստ կերպով հավաստում Է իր համերաշխությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ Թուրքիայի այդ գործողությունների նկատմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -256:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search