Artsakhpress

Միջազգային

Զելենսկին պատրաստ Է հարյուր անգամ սեղմել Պուտինի ձեռքը Ղրիմը վերադարձնելու դեպքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, թե պատրաստ Է ոչ մեկ անգամ սեղմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքն «օկուպացված Դոնբասն» Ուկրաինային վերադարձնելու դեպքում եւ Էլի շատ ավելի անգամ Ղրիմը վերադարձնելու դեպքում:

Զելենսկին պատրաստ Է հարյուր անգամ սեղմել Պուտինի ձեռքը Ղրիմը վերադարձնելու դեպքում

Զելենսկին պատրաստ Է հարյուր անգամ սեղմել Պուտինի ձեռքը Ղրիմը վերադարձնելու դեպքում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «1+1» հեռուստաալիքում «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում պատասխանելով այն հարցին, թե ինքը սեղմել Է արդյոք Պուտինի ձեռքը դեկտեմբերի 9-ին Փարիզում, Զելենսկին ասել Է. «Այո՛: Այո՛: Իսկ ինչպե՞ս կարելի Է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով: Ինչպե՞ս կարելի Է առանց դրա երկխոսություն սկսել»: «Եվ ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ եթե վաղը մեզ վերադարձնեն մեր հողը՝ մեր ժամանակավորապես օկուպացված Դոնբասը, ապա ես կարող եմ եւս տասն ագամ սեղմել ձեռքը, իսկ եթե մեզ վերադարձնեն Ղրիմը, կարելի Է նաեւ հարյուր անգամ»,- ընդգծել Է Զելենսկին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search