Artsakhpress

Միջազգային

Չիլիում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով

Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզի տարածքում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հեկտարը գերազանցող տարածք են ճարակել:

Չիլիում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով

Չիլիում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Tercera հրատարակությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը (ONEMI):


Ինչպես հաղորդվում Է, սաստիկ հրդեհներ են բռնկել Վալպարաիսոյի եւ Վինյա դել Մարի կոմունաներում եւ մոտեցել են բնակելի շրջաններին: Կրակի արագ տարածմանը նպաստում Է ուժգին քամին: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ONEMI-ն հայտնել Է, որ հրդեհաշիջման համար ուղարկվել Է հատուկ տեխնիկա, ներառյալ յոթ ինքնիաթիռ եւ ինն ուղղաթիռ:


«Աշխատանքը շարունակվում Է…Այս պահին կա երկու տուժած հրշեջների թվում, նրանք ուղարկվել են հիվանդանոց»,- ասված Է Twitter-ում տեղի հրշեջ վարչության հաղորդագրության մեջ:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search