Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզի տարածքում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հեկտարը գերազանցող տարածք են ճարակել:
Չիլիում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Tercera հրատարակությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը (ONEMI):
Ինչպես հաղորդվում Է, սաստիկ հրդեհներ են բռնկել Վալպարաիսոյի եւ Վինյա դել Մարի կոմունաներում եւ մոտեցել են բնակելի շրջաններին: Կրակի արագ տարածմանը նպաստում Է ուժգին քամին: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ONEMI-ն հայտնել Է, որ հրդեհաշիջման համար ուղարկվել Է հատուկ տեխնիկա, ներառյալ յոթ ինքնիաթիռ եւ ինն ուղղաթիռ:
«Աշխատանքը շարունակվում Է…Այս պահին կա երկու տուժած հրշեջների թվում, նրանք ուղարկվել են հիվանդանոց»,- ասված Է Twitter-ում տեղի հրշեջ վարչության հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-: