Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղում իրականացվող աշխատանքներին:

Նախագահ Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում

Նախագահ Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: 
Նույն օրը  Բակո Սահակյանն այցելել է Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին:
Մարտակերտի շրջան այցի ընթացքում Նախագահն այցելել է նաեւ Թալիշ, Մեծ շեն եւ Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել  են դպրոցներում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Այնուհետեւ Նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց եւ ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search