Artsakhpress

Միջազգային

Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին

Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով հերթական լսումները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 25-ին:

Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին

Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման գործով լսումները տեղի կունենան փետրվարի 25-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ այս մասին РИА Новости կայքին հայտնել է փաստաբան Աիտոր Մարտինեսը, որը զբաղվում է Իսպանիայում Ասանժի պաշտպանության համակարգմամբ, և նշել է, որ Ասանժի պաշտպանները հույս ունեն, որ ամերիկյան իշխանությունների հարցումը կմերժվի:
«Դեկտեմբերի 19-ին Միացյալ Թագավորության Վեսթմինսթերյան դատարանում լսումներ կանցկացվեն, բայց սովորական ընթացակարգի շրջանակում, որպեսզի ներկայացվեն ապացույցներ: Այդ լսումներին պարոն Ասանժը ներկա չի լինի: 2020 թվականի փետրվարի 25-ին տեղի կունենան արտահանձնման մասին լսումներ, որոնց ժամանակ կորոշվի՝ հանձնե՞լ պարոն Ասանժին ԱՄՆ, թե՞ ոչ: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի հարցումը կմերժվի»,-ասել է փաստաբանը:
Ավելի վաղ Ասանժի 80-ամյա հայրը՝ ավստրալացի Ջոն Շիպթոնը հայտարարել էր, որ ինքը վախենում է որդու՝ ԱՄՆ արտահանձնումից, որտեղ նրան սպառնում է երկարատև բանտարկություն, և կարծում է, որ որդին կմահանա բանտում:
2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:
2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search