Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Իսպանիայում անցկացվող Torneo Magistral Internacional de Elgoibar միջազգային մրցաշարի հաղթող:
Կարեն Գրիգորյանն առաջին տեղն է գրավել Իսպանիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սև խաղաքարերով հաղթել է հնդիկ Շամալի Գագարեին և, վաստակելով 6.5 միավոր, ապահովել է առաջին տեղը, հայտնում է հաօկ-ը:
Վերջին տուրից առաջ 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստները հավաքել են 5-ական միավոր:
9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ուժերը կչափի իսպանացի Խուան Պասկուալ Պլազուելոյի հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: