Artsakhpress

Սպորտ

Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում. Բաչկով

Սպորտային 2019 կարևորագույն իրադարձություններից մեկը Եվրոպական երկրորդ խաղերն էին:

Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում. Բաչկով

Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում. Բաչկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանի 5 ոսկե մեդալներից մեկը նվաճեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաչկովն ամփոփեց տարին, խոսեց Տոկիոյի խաղերի հնարավորությունների մասին:
-Ինչպիսի՞ն էր անցնող 2019 թվականը:
-Չեմ կարող ասել, թե վատ տարի ստացվեց, բայց շատ լավ էլ չէր, քանի որ աշխարհի առաջնությունում գրավեցի միայն երրորդ հորիզոնականը: Թեպետ նախատեսել էի, որ կկարողանամ պայքարել ոսկե մեդալի համար: Պարզապես փոքր վրիպում ունեցա: Անցնող տարում միակ ցավալի իրադարձությունը հենց աշխարհի առաջնությունում բաց թողած ոսկե մեդալս էր:
-Եվրոպական երկրորդ խաղերում նվաճեցիք ոսկե մեդալ: Ի՞նչ տպավորություններով եք հիշում այն:
-Ինձ համար դժվար ստացվեց Եվրոպական այս խաղերի հաղթանակը, քանի որ իմ հիմնական մրցակիցներից զատ, կար նաև Ֆրանսիան ներկայացնող մարզիկ, ով բավականին ուժեղ հակառակորդ է: Նա Եվրոպական խաղերին ներկայացել էր գործող աշխարհի չեմպիոնի տիտղոսով: Նախապատրաստական ամբողջ ընթացքում շեշտը դրել էինք նրա հետ մրցելու վրա: Թերություններ եղան Խաղերի ընթացքում, բայց ես այն համարում եմ ստացված: Այդ պահին մեր խնդիրը ոսկե մեդալ նվաճելն էր, ինչին հասանք:
-Ի՞նչ սպասելիքներով եք մուտք գործում 2020 թվական, հատկապես որ այն օլիմպիական տարի է:
-Մեկ անգամ արդեն Օլիմպիական խաղերն ինձ համար անհաջող դասավորվեցին (Հեղ. Ռիո-2016): Տոկիո-2020-ն ինձ համար կլինի ևս մեկ հնարավորություն դեպի իմ երազանքը:  Եթե ամեն ինչ ընթանա այն հունով, ինչպես հիմա է, Աստծո առաջնորդությամբ ամեն ինչ շատ լավ կլինի: Դեպի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը գնացող ճանապարհը մեծ թիմային աշխատանքի արդյունք պետք է լինի: Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում: Հիմա ոչնչի կարիք չունեմ, ինձ մնում է միայն լավ նախապատրաստվել Խաղերին:
-Հովհաննես, եթե իրատեսորեն մոտենաք, որքա՞ն եք գնահատում ձեր շանսերը մեդալների համար պայքարում:
-Աշխարհի առաջնությունից առաջ AIBA-ի դասակարգման աղյուսակում երկրորդն էի, հետո դարձա երրորդը և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ մեդալի հավակնորդ եմ, բայց դա չի նշանակում, որ չպետք է շարունակենք աշխատանքը և բարելավենք ներկայիս արդյունքները:
-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:
-Հիմա մրցաշարին մասնակցելու տեսանկյունից ինձ հանգիստ եմ տվել, մարզումները կվերսկսեմ հունվարից: Վերականգնողական շրջանի մեջ եմ: Ամանորի տոներից հետո կսկսենք նախապատրաստվել Տոկիո-2020-ի վարկանիշային մրցաշարերին: Ուրախ կլինեմ, որ Լոնդոնում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարում էլ նվաճեմ այդ բաղձալի ուղեգիրը:
-Դուք մտածո՞ւմ եք արդյոք սիրողական բռնցքամարտից հետո պրոֆեսիոնալ ռինգ մտնելու մասին:
-Այո, բավականին առաջարկներ ունեմ պրոֆեսիոնալ ռինգ մտնելու համար, բայց դեռևս մերժում եմ դրանք: Իմ գերնպատակն Օլիմպիական խաղերն են:Գուցե դեռևս վաղ է խոսել այդ մասին, բայց ուզում եմ ինձ փորձել պրոֆեսիոնալ ռինգում նույնպես:
-Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել տոները:
-Ինչպես միշտ` ընտանիքիս հետ, հարազատներով շրջապատված, Գյումրիում: Շատ եմ սիրում Ամանորի այս օրերը, քանի որ լավ եմ սնվում, իսկ ահա դրանից հետո սկսվում է նախապատրաստական փուլը և քաշ գցելու կարիք կլինի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search