Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին:
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: