Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. ԱԳՆ հայտարարություն
«Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»։