Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հարվածը հասցվել Է այն ռազմակայանին, որտեղից հարձակման Է ենթարկվել զինվորականը:
Զարիֆն Իրանի գործողությունները որակել Է համաչափ պատասխան ԱՄՆ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 8-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը ձեռնարկել Է համաչափ գործողություններ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով այն ռազմակայանին, որտեղից վախկոտ հարձակում Է կատարվել մեր քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա»,- գրել Է նա Twitter-ում:
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց «կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ընդգծել Է Զարիֆը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: