Իրանի շուրջն իրադրությունը հանգեցնում Է տարածաշրջանի կայունացման ջանքերի ձախողման. Բորել
Իրանի շուրջն ստեղծված իրադրությունն սպառնալիքի տակ Է դնում տարածաշրջանի կայունացման եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի՝ վերջին տարիների ջանքերը: Այս մասին հունվարի 8-ին Բրյուսելում հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Իրանի շուրջն իրադրությունը հանգեցնում Է տարածաշրջանի կայունացման ջանքերի ձախողման. Բորել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի բան մեզ պարզ Է. ընթացիկ իրադարձություններն սպառնալիքի տակ են դնում (տարածաշրջանի կայունացման) վերջին տարիների ջանքերը, ինչպես նաեւ հետեւանքներ ունեն «Դաիշի» (ԻՊ-ի արաբական անվանումը – ծանոթ. խմբ.) դեմ կոալիցիայի կարեւոր աշխատանքի համար»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ բռնության Էսկալացիան շահավետ չԷ ոչ մեկին:
Բորելը նշել Է, որ Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հունվարի 10-ի արտակարգ նիստում կքննարկեն Իրանի շուրջն ստեղծված իրադրությունը: «Մենք կքննարկենք, թե ԵՄ-ն ինչ կարող Է անել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում՝ տարածաշրջանը կայունացնելու համար»,- տեղեկացրել Է նա:
Բորելը հայտնել Է, որ Եվրահանձնաժողովի կոլեգիան այդ թվում քննարկել Է իրանական միջուկային գործարքի հետ կապված հարցը: «Մենք նաեւ քննարկեցինք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ) Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որն այսօր ավելի կարեւոր Է, քան երբեւԷ: Ես (Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ) Զարիֆին հրավիրեցի Բրյուսել: Հնարավոր Է՝ մենք շուտով հանդիպենք»,- հավելել Է նա: