Artsakhpress

Միջազգային

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Ավստրալիայում քաղցած կենդանիներին ուղղաթիռներով ուտելիք են հասցրել հատուկ արշավի շրջանակներում: 

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍtert.am-ի հաղորդմամբ, ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի շրջակա միջավայրի նախարարը:

Ակցիան կազմակերպել է ավստրալական ազգային պարկերի և վայրի բնության ազգային ծառայությունը: Ուղղաթիռից հազարավոր կգ բանջարեղեն են նետել կենդանիներին, որոնք բնակվում են անտառային հրդեհներից տուժած դժվարհասանելի վայրերում:

Նշվում է, որ հիմնականում գազար և քաղցր կարտոֆիլ են հատկացրել կենդանիներին:

Ավստրալացի նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է կենգուրուն ուտում ուղղաթիռից նետված գազարները: «Մեկ երջանիկ հաճախորդ»,- գրել է գործիչը լուսանկարին կից:

Մասնագետների տվյալներով՝ Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 800 մլն կենդանի է սատկել:  


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search