Artsakhpress

Միջազգային

«Մերձավոր Արևելքի երկրները պետք է միավորվեն և խուսափեն օտարերկրյա ազդեցությունից». Ալի Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին տարածաշրջանի երկրներին կոչ է արել ամրապնդել կապերը, որպեսզի միասնաբար կարողանան հաղթահարել այն իրարանցումը, որ տեղի է ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներկայության պատճառով:

«Մերձավոր Արևելքի երկրները պետք է միավորվեն և խուսափեն օտարերկրյա ազդեցությունից». Ալի Խամենեի

«Մերձավոր Արևելքի երկրները պետք է միավորվեն և խուսափեն օտարերկրյա ազդեցությունից». Ալի Խամենեի
 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
«Այժմյան իրավիճակն ինչպես երբևէ պահանջում է տարածաշրջանի երկրների միջև կապերի ամրապնդում և օտարերկրյա ազդեցության վերացում»,- գրել է Խամենեին իր Twitter-ի էջում:
Իրանցի առաջնորդի «ձիթենու ճյուղը» պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը կոչ էր արել Իրանի ղեկավարությանը չսպանել ցուցարարներին, որոնք բողոքի ակցիայի էին դուրս եկել Իրանի կողմից ուկրաինական ինքնաթիռի խոցումից հետո:
«Իրանի առաջնորդներին` մի՛ սպանեք ձեր ցուցարարներին: Հազարավորներն արդեն սպանվել կամ կալանավորվել են, և աշխարհը հետևում է դրան: Ավելին, ԱՄՆ-ն է հետևում: Միացրեք ձեր համացանցը: Դադարեք սպանել ձեր մեծագույն ժողովրդին»,-գրել էր ԱՄՆ նախագահը Twitter-ում:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կիրակի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Ցուցարարները պահանջել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը և հակակառավարական կարգախոսներ հնչեցրել:
Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին երկրի իշխանությունների սխալի պատճառով տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները խոստովանել են, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search