Artsakhpress

Միջազգային

«Պետք է դրսևորել քաղաքական կամք, իմաստություն և տղամարդկություն». Պուտինը դիմել է 5 միջուկային տերություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել 5 միջուկային տերություններին աշխատանքներ սկսել համաշխարհային պատերազմի վտանգները վերացնելու ուղղությամբ:

«Պետք է դրսևորել քաղաքական կամք, իմաստություն և տղամարդկություն». Պուտինը դիմել է 5 միջուկային տերություններին

«Պետք է դրսևորել քաղաքական կամք, իմաստություն և տղամարդկություն». Պուտինը դիմել է 5 միջուկային տերություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հունվարի 15-ին ասել է Դաշնային խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում, գրում է Tert.am:
«Պետք է դրսևորել քաղաքական կամք, իմաստություն և տղամարդկություն: Ժամանակը պահանջում է մեր ընդհանուր պատասխանատվության ու ռեալ գործողությունների գիտակցում: Օրինակ պետք է ծառայեն ՄԱԿ-ի հիմնադիր պետությունները: Հենց 5 միջուկային տերություններն են, որ պատասխանատվություն են կրում մարդկության պահպանման և զարգացման համար»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով` այս երկրները պետք է նոր մոտեցումներ մշակեն մոլորակի վրա կայունության ապահովման համար, և այդ մոտեցումներն էլ, իրենց հերթին, պետք է հաշվի առնեն ժամանակակից միջազգային հարաբերությունների քաղաքական, տնտեսական և ռազմական ասպեկտները:
ՌԴ նախագահն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը բաց է ցանկացած գործընկերոջ հետ համագործակցությունն ամրապնդելու համար:
«Մենք ոչ ոքի չենք սպառնում և չենք ձգտում մեր կամքը թելադրել»,- ընդգծել է ռուս առաջնորդը:
 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա:
Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարն ասել է, որ նախագահը պետք է իրավունք ունենա պաշտոնանկ անել վարչապետին, նրա տեղակալներին և մյուս նախարարներին, եթե նրանք կորցրել են վստահությունը կամ հավուր պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները:
Պուտինը հավելել է, որ նախագահը պետք է պահպանի զինված ուժերի և ուժային կառույցների ղեկավարման իրավունքը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search