Artsakhpress

Միջազգային

«Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին փոխհատուցում կվճարվի». Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հայտարարել է, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան:

«Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին փոխհատուցում կվճարվի». Ուկրաինայի վարչապետ

«Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին փոխհատուցում կվճարվի». Ուկրաինայի վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարչապետը նշել է, որ կառավարությունն այսօր կտա համապատասխան հրամանըմ հայտնում է Tert.am-ը:
«Այսօր մենք որոշում կընդունենք Իրանում ավիավթարի ժամանակ զոհված ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին: Կընդունենք որոշում ամեն ընտանիքի 200 000 գրիվնա (շուրջ 8300 ԱՄՆ դոլար) վճարելու մասին, և կարծում ենք, որ մինչև շաբաթվա վերջ դրանք վճարված կլինեն»,-ասել է Գոնչարուկը:
Նշվում է, որ պետական միանվագ նյութական օգնությունը պահուստային հիմնադրամից կտրամադրվի մինչև ընտանիքների կողմից բոլոր ապահովագրական վճարների ստացումը:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Search