Artsakhpress

Հասարակական

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում, դիմելով ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանին, գրել է․

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Զարմացած եմ Հրանտ...
Սիրելի՛ Հրանտ Բագրատյան
Երեկ քո ֆեյսբուքյան էջում դիտեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման տեսագրությունը: Շատ վիրավորված եմ քեզանից, որ հաղորդման հեղինակի՝ իմ հասցեին արված արտահայտությունը, թե իբր ես քծնում եմ ՀՀ իշխանություններին, չսաստվեց քո կողմից: Անկեղծ լինեմ՝ սպասում էի դրան...
Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետևած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետևում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երևանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում: Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե և քաղաքական կարիերաս...
 
Անցած ավելի քան մեկ տասնամյակում դու շարունակաբար հանդես ես եկել ծայրահեղ ընդիմադիրի դիրքերից՝ սուր քննադատության ենթարկելով ՀՀ բոլոր կառավարությունների ղեկավարներին, որոնց հետ ունեցել եմ ջերմ գործընկերային հարաբերություններ: Այսօր էլ նույնն ես անում: Դրանից երբևէ տուժե՞լ է մեր մտերմությունը: Ի՞նչ ես կարծում, քծնող մարդը կարո՞ղ է լավ ընկեր լինել: Ես համոզված եմ, որ չի կարող, և գիտեմ, որ դու էլ ես այդ արժեհամակարգի կրողը: Եվ հենց դրա համար էլ բարեկամակաբար խորհուրդ կտայի հնարավորինս խուսափել այնպիսի հրապարակային հանդիպումներից, որտեղ մտավորականի կերպարդ փորձում են ստորաբար ծառայեցնել ինչ-որ շահերի…
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իմ ղեկավարած քաղաքական ուժը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջին օրերից մինչև հիմա սատարել և սատարում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կասեմ հետևայլը. այդ մասին հրապարակավ խոսելու ժամն էլ կգա: Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ՝ այլ ուժերի հովանավորությունից օգտվածները, ովքեր, գուցե, չցանկանան ըմբռնել խոսքս, բայց նրանք, որոնց համար Հայրենիքը վեր է ճղճիմ շահարկումներից, հաշվի կնստեն ճշմարտության՝ գերագույն սկզբունքի հետ:
 
Հ.Գ.
Անժելա Թովմասյանի մասին: Թող ների ինձ լրագրողական համայնքը, բայց եթե այդ կոչումը կրող մեկը ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար ի լուր աշխարհի անձի արժանապատվությունն է վիրավորում, իր գործունեությամբ անպատվում է այդ մասնագիտությունը և լրագրող կոչվելու իրավունք չունի»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search